Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ը պատրաստ չէ վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման թեմայով։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Այդ կերպ է Կիրբին մեկնաբանել չինացի դիվանագետի համապատասխան առաջարկը։
«Մենք շնորհակալ ենք գաղափարի համար, սակայն արդեն բազմիցս փորձել ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Կիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչինչի չեն հանգեցրել, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/11/05/%D5%8A%D5%A5%D5%BF%D5%A4%D5%A5%D5%BA-%D5%8C%D4%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1/1163912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



