Panorama.am-ը գրում է.
Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են վերցրել 1600 քաղաքացիական անձանց և նրանց որպես կենդանի վահան են օգտագործում օդային հարձակումների ժամանակ։
Աղբյուրը գրում է, որ ահաբեկիչական խմբավորումը գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ պատմել է Մարդու իրավունքներով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։
Նա հայտնել է, որ ԻՊ զինյալները շարունակում են պատանդների զանգվածային մահապատիժները։ Այսպիսով՝ ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել մի քանի օր առաջ Մոսուլի արվարձանում 180 նախկին պետծառայողների սպանության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ