Այսօր նայեցի Պետրոս Ղազարյանի  ուրբաթ օրվա հաղորդումը, որը նվիրված էր կարմիր գծերին և տեսախցիկներին: Խնդիրն այն չէ, թե ով կստանա կայանման համար գումարները, այլ այն, որ նախ՝ վարորդը պետք է ունենա այլընտրանք` անվճար և վճարովի կայանատեղերի, որը Երևան քաղաքում չունենք, օրենքով ամրագրել հինգ րոպեից բացի` 30 և ավելի ժամանակով «կանգառի» հնարավորությունը: Մասնավոր խանութներին պարտավորեցնել կառուցել կայանատեղեր: Արգելված հատվածները նշել գծանշումներով և այլն, և այլն: Սա տասը օրվա լուծելու հարց չէ: Վերանայել երթևեկության կանոնները կայանման և կանգառի մասերով, դրանք արդեն վաղուց հնացել են: Ինչ վերաբերվում է արագությունների սահմանափակմանը, ապա սա ավելի երկար թեմա է: Շատ ճիշտ ներկայացրեց Հովհաննիսյանը` հայեցակարգ է պետք լինի, այլ ոչ թե մի սխալ իրավիճակը փոխարինել, մի այլ սխալ իրավիճակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել