ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հիմնադրամի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Կատարի կառավարությունը 1 մլն դոլարի չափով նվիրատվություն է արել հիմնադրամին՝ նախկին նախագահի ծննդյան օրվա առիթով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Wikileaks-ը հրապարակել էր հիմնադրամի աշխատակիցների նամակագրությունը Ջոն Պոդեստայի հետ, ով գլխավորում է նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը։ Նամակներից պարզ էր դառնում, որ Կատարի իշխանությունները մտադիր են 1 մլն դոլար նվիրել Բիլ Քլինթոնին՝ կապած նրա 65-ամյակի հետ, և ցանկանում են նրա հետ անձնական հանդիպում։

Հիլարի Քլինթոնին քննադատում են այն բանի համար, որ ամուսնուն պատկանող հիմնադրամն արտերկրից նվիրատվություններ է ընդունել, ինչը, նրանց կասկածանքով՝ կարող է օգտագործվել ի շահ այդ պետությունների այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել