1903425Araratnews.am-ը գրում է.

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ներկայացրել է կառավարության նոր կաբինետի անդամների անունները: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Երկրի կառավարության ղեկավարն ներկայացրել է նոր կազմը Ֆելիպե VI թագավորի հետ հանդիպումից հետո, ով իր համաձայնությունն է տվել վարչապետի որոշմանը:

Իսպանիայի ԱԳ նախարար է դարձել Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն: ՆԳ նախարարը Խուան Իգնասիո Սոիդոն է, արդարադատության նախարարը` Ռաֆայել Կատալան, իսկ ՊՆ-ն կղեկավարի Մարիա Դոլորես դե Կոսպեդալը:

Ընդհանուր առմամբ` Ռախոյը նշանակել է 13 նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել