Պետպատվերի համակարգը կդառնա հետվճարային. Լևոն ԱլթունյանAysor.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը քննարկում է պետպատվերի համակարգի փոփոխման հարցը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, նախատեսվում է, որ համակարգը կդառնա հետվճարային։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախարարությունը կավարտի աշխատանքները և կներկայացնի կառավարության ուշադրությանը», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այս դեպքում ոչ թե հաճախորդը կհետևի գումարին, այլ գումարը հաճախորդին։

«Հաճախորդը կընտրի հիվանդանոցը, կբուժվի և այդ բուժհաստատությունը գումար կստանա», - ասաց նախարարը:

Նա ընգդծեց, որ այս համակարգին անցում կատարելը կնպաստի բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել