«Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանին և ավագանու անդամ Ստեփան Աբգարյանին ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկած Կարեն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Արմանին, ինչպես պարզեցինք, դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել:

Հաշվի առնելով Հայաստանում իրականացվող արդարադատության մակարդակն ու այն հանգամանքը, թե ում որդիներն են Գրիգորյան եղբայրները, կարելի է ենթադրել, որ այս գործով ևս բախվելու ենք հերթական ծածկադմփոցին:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը դեպքի օրն իրենց մեքենայով կանխամտածված հարվածել Էին այն մեքենային, որում գտնվել Էին Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը։ Հարվածն այնքան ուժգին Էր եղել, որ մեքենան մի բանի մետր տեղաշարժվել ու մի կողմ Էր շպրտվել։ Այնուհետ տեղի Էր ունեցել ծեծկռտուք՝ մասնավորապես քաղաքապետի, նրա եղբոր և Թումանյանի ու Աբգարյանի միջև, որի հետևանքով վերջին երկուսը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում Էին հայտնվել, իսկ ծեծի մյուս մասնակիցները՝ ոչ։ Հնչել Էին նաև կրակոցներ Կարեն Գրիգորյանին պատկանող զենքից։ Ու այսքանից հետո, ինչպես Էջմիածնի մեր աղբյուրներն են պնդում, գեներալի որդիները «ձեռքները ջեբները, շվշվացնելով ֆռֆռում են», նույնիսկ հայտարարում՝ լավ ենք արել, պետք լինի՝ էլի կանենք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել