Աշխատավարձերը կամ կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը որևէ կերպ չի տեղավորվում բյուջետային միջոցների արդյունավետ տնօրինման կամ այդ միջոցների տնտեսման կառավարության քաղաքականության մեջ։ Մեր երկրում մարդկանց համար թեկուզ այդ մի քանի հազար դրամը կեսական նշանակություն ունի, և դրանից չպետք է զրկել քաղաքացիներին, հատկապես այն դեպքում, երբ կառավարությունում շարունակվում են թանկարժեք թռիչքներն ու գործուղումները։Հասկանալի է, որ բյուջեն ուզում են խնայել, (իհարկե, դեռ հարց է, թե որքանով են այս խոստումները կամ հայտարարություններն անկեղծ) բայց մի բան միանշանակ է՝ դա չպետք է արվի թոշակառուների և աշխատողների հաշվին, հատկապես բազմաթիվ այլ անարդյունավետ և անփույթ ծախսերի առկայության պայմաններում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/188933058180428?notif_t=close_friend_activity¬if_id=1478234574593149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



