Картинки по запросу 1988 թվականի դեկտեմբեր1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները այսօր էլ կարելի է զգալ Շիրակի ու Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, որտեղ դեռ բավականաչափ անելիքներ կան: Բայց միևնույն ժամանակ բավական մեծ ծավալների շինարարական ու վերականգնողական աշխատանքներ են տարվել այդ մարզերում: Կառուցվել են ամբողջական թաղամասեր, բազմաբնակարան շենքեր և այլն:

2016 թվականի բյուջեով 798 մլն դրամ ուղղված էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակարանաշինությանը, որը սակայն, գումարի սղության պատճառով ընդհատվել էր: Կառավարության այսօրվա նիստում հատկացվել է ավելի քան 44 մլն դրամ՝ բնակարանաշինության գործընթացն ավարտին հասցնելու համար:

Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ, ինչպես վարչապետը ավելի վաղ հայտարարվել էր, 2017-ին փակելու ենք «աղետի գոտի» ասված էջը: «Աղետի գոտի» արտահայտությունն այլևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ գոտին ավելի շատ իր բովանդակությամբ համապատասխանում է զարգացող գոտի կամ վերականգնվող գոտի երևույթներին, քան «աղետի գոտի» ասվածին:

Բացի այդ՝ «աղետի գոտի» արտահայտությունը նաև հոգեբանական բացասական ազդեցություն է ունենում ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ առհասարակ մեր ժողովրդի վրա: Չէ՞ որ մարդու ընկալումներում այդ արտահայտությունն ասոցացվում է երկրաշարժի, զոհերի, անկման, թշվառության ու մի շարք այլ բացասական երևույթների հետ: Իրոք ժամանակն է ձերբազատվել «աղետի գոտու» ընկալումներից ու քայլել առաջ՝ դեպի նոր, զարգացող, վերակառուցվող, պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել