Araratnews.am-ը գրում է.
Գերմանիան վերածվել է ապաստարանի իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների համար, ով մեղադրվում է հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: Ria.ru-ի փոխանցմամբ` այս մասին այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում, Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո, երկրի 35 քաղաքացի Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով ապաստան է խնդրել Գերմանիայի Դաշնությունում:
«Երբ մենք առաջարկում ենք հանձնել մեզ այն մարդկանց, ովքեր հանդիսանում են ահաբեկչական կազմակերպության անդամներ, Գերմանիան մեզ ասում է, որ, ըստ իրենց պայմանավորվածությունների` նրանք կարող են մեզ տալ այն անձանց, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, սակայն ոչ քաղաքական գործիչներին: Երկիրը վերածվել է ահաբեկիչների ապաստարանի»,-ասել է Էրդողանը: