Ֆեյսբուքյան հարցումներն իրական պատկեր ցույց չեն տալիս, սակայն մենք շարունակում ենք նույն տեմպով, այսօր երկու հարցում եմ նկատել, մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ ոչ պաշտոնական:
Լրատվական կայքերից մեկը հարցում է անցկացնում. «Ցանկանո՞ւմ եք Ծառուկյանը վերադառնա, թե՞ ոչ» խորագրի ներքո, եթե այս դեպքում կայքն է անցկացնում հարցումն ու ինչ-որ տեղ իր գործունեությունն է կատարում, ապա երկրորդ դեպքում կատարվող հարցումը, ցույց է տալիս, որ ՔՊ-ն որևէ դաս չի քաղել ոչ վաղ անցյալում կրած պարտություններից:
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքական ընկալումները Ֆեյսբուքում» վերնագրով հարցումը ՔՊ-ի վերջի սկիզբն է հայտարարում: Նիկոլն ու ՔՊ-ն պետք է հասկանային, որ շատ լայքն ու շեյրը Գյումրիում ու Վանաձորում իրենց բերեցին անվավերից քիչ ձայներ: Ինչևէ, նոր վարչություն՝ հին դեմքերով ու հին մեթոդներով: Հետո կլորացրած աչքերով, հույս ունեմ, չեն հայտարարի, որ ընտրությունները կեղծված էին, ու իրենք դրա պատճառով խորհրդարանում չեն: