Tert.am-ը գրում է.

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարական տալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եթե հայտնվի արժանի թեկնածու:  

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ես մտածում եմ չկործանելու մասին։ Կա՞ այդ մարդը, որը պատրաստ է, խնդիր չկա, նույն պահին հրաժարական կտամ: Ո՞վ է այդ մարդը, ունե՞ք մեկին: Այն, որ գրում եք՝ Խորեն Հովհաննիսյան, Արման Սահակյան, Չոլոյանց, որը Հայաստանի քաղաքացի չէ և իրավունք չունի: Խորեն Հովհաննիսյանի՞ն եք ուզում, տանք, ի՞նչ  է եղել, թող գա: Ֆեդերացիայի դռան մյուս կողմը գրենք «տոտալիզատոր», էդ եք ուզում, կարող է անել: Դա է ձեր ցանկությունը, ո՞ւր է, այդ թեկնածուի անունը տվեք, հենց հիմա հրաժարական տամ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել