Պակիստանում գնացքների վթարի զոհերի թիվը հասել է 20-իAysor.am-ը գրում է.

Պակիստանում մինչև 20  մարդ է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետևանքով, ևս ավելի քան 50-ը՝ տուժել է, հայտնում է РИА Новости-ն:
 
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետևանքով ռելսերից դուրս է ընկել առնվազն երկու վագոն:
 
Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել