Panorama.am-ը գրում է.

10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար  257.56 դոլարին համարժեք դրամը դառել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում  է  ավելի գազ, քան նախկինում սպառել է, և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ապա այդ ավել գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ է: Կառավարության նիստում անդրադառնալով գազի սակագնի իջեցման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-իհայտարարությանը՝ մանրամասներ ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, «Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդայնվի և շուկայի մեծացման հաշվին բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա:

Մինչև 10 հազար խմ գազ սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից նախատեսում են դարձնել 139 դրամ, սոցիալապես անապահովների համար 100 դրամ:
Վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հացերի նախարարին ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մինչև 2017 թ. հունվարի 1-ը  մաքսիմալ հասկանալ սոցիալապես անպահով բնկաչության ցանկը, պատրաստվել, որ դա բերելու  է սոցիալապես անապահովների ցանկը շատանալու մոտիվացիայի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել