Aysor.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին զինյալներին կոչ է արել չնահանջել Մոսուլից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse-ին:
Գործակալության տվյալով՝ ձայնագրությունը դարձել է ալ Բաղդադիի առաջին հայտարարությունը՝ Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր: Նոյեմբերի 2-ին իրաքյան ուժերը մտել են Մոսուլ:
Պարզ չէ, թե քաղաքում մնում է արդյոք նա ինքը: Բրիտանական Independent-ը նախօրեին գրել էր, որ ալ Բաղդադին տակավին Մոսուլում է:
Reuters գործակալության տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման պարագլուխը նաև զինյալներին կոչ է արել «ցասման կրակ բացել» թուրքական զինված ուժերի դեմ, որոնք ԻՊ-ի դեմ պայքար են մղում Սիրիայում՝ Թուրքիան համարելով ԻՊ-ի «գործունեության» նոր «ոլորտ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել