Yerkir.am-ը գրում է.
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին։
Դիտարկմանը, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ հրավիրվելու են ֆուտբոլի իրական մասնագետներ, Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց. «Ես խորհուրդ կտամ նրան զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ։ Սպորտի նախարարն իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի գործերին։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին։ Եթե նա այդպիսի բան փորձի անել, ապա կպատժվի օրենքով»։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/116322.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



