Panorama.am-ը գրում է.

Վրաստան այցելածների թվով առաջատար են հայերը: Վրաստանի Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում  Հայաստանից Վրաստան է այցելել 125 665  մարդ: Սա 2.1 տոկոսով ցածր է նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված ցուցանիշից:

Ադրբեջանից  Վրաստան է այցելել 119 967 մարդ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 10.1 տոկոս աճ, Թուրքիայից՝ 101 621 մարդ, ինչը 16,6% տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուսաստանից Վրաստան է այցելել 88 192 մարդ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 13 տոկոս աճ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել