Կենտրոնական Իտալիայի Կատելուչո շրջանում երկրակեղևը տեղաշարժվել է 70 սմ-ով։ Այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։
6.5 բալանոց երկրաշարժը ցնցել էր Իտալիայի կենտրոնական մասը հոկտեմբերի 30-ին։ Մոտ 130 քառակուսի կմ մակերեսով ապարների առավելագույն տեղաշարժը կազմել է 70 սմ։ Շրջակա միջավայրի էլեկտրամագնիսական զոնդավորման տեղի ինստիտուտի մասնագետները համադրել են ռադարային նկարները, որոնք արվել են հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 1-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ապենինյան լեղաշղթայի կենտրոնում լեռների մակարդակը մոտ 40 սմ-ով իջել է՝ վերջին 2 ամսում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



