Tert.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց լեհական «Լեգիային»:

Հանդիպումն ընթացավ առանց երկրպագուների: Խաղի հաշիվը բացվեց անմիջապես հանդիպման մրցավարի սուլիչից մեկ րոպե անց. «արքայական ակումբի» հարձակվող Գարեթ Բեյլը փայլուն հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այդ գոլը «Ռեալի» պատմության ամենաարագ գոլն էլ Չեմպիոնների լիգայում:

35-րդ րոպեին գոլով աչքի ընկած Բեյլը փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, վերջինս էլ հաշիվը դարձրեց 0:2:

Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո «Լեգիան» հինգ րոպե անց կրճատեց հանդիպման հաշիվը: Մադրիդյան ակումբի դարպասը գնդակն ուղարկեց Օդիջա-Օֆոն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց լեհական ակումբը հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Միրոսլավ Ռադովիչը:

«Արքայական ակումբի» գլխին սառը ցնցուղ լցվեց խաղի 82-րդ րոպեին, երբ տանտերերը երրորդ գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի դարպասը:

Легия - Реал Мадрид 3:3. Обзор матча. Лига Чемпионов 2016/17. Групповой этап. Тур 4. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել