Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանից Եվրոպայի երկրներ նավթի մատակարարումները հասել են օրական 700.000 բարելի։ Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության՝ միջազգային բաժնի պետ Մոհսեն Գամսարին։
Նրա խոսքերով՝ հոկտեմբերին Իրանից նավթի օրական արտահանման միջին ծավալը կազմել է 2.44 միլիոն բարել։ Ընդ որում՝ նրա հիմնական գնորդները շարունակում են մնալ Ասիայի երկրները։
Գամսարին հայտարարել է, որ Իրանն օրական ասիական երկրներ արտահանում է միջին հաշվով 2.44 միլիոն բարել նավթ։ Իրանը վերջին շրջանում ակտիվորեն ընդլայնում է նավթի արդյունահանումը, որպեսզի օրական արդյունահանման ծավալը հասցնի 4-4.2 միլիոն բարելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել