Barometer.am-ը գրում է.
Ըստ Forbes ամսագրի կազմած ամենամյա ցուցակի`Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենից շատ վարձատրվող կինը երգարվեստում` գրեթե կրկնակին վաստակելով իրեն հաջորդող ամենամոտ մրցակցից` Ադելից:
Երկրորդը ցուցակում Ադելն է` 80.5 մլն դոլար եկամտով: Մադոննան հայտնվել է երրորդ հորիզոնականում` 76.5 մլն դոլարով:
Թեյլոր Սվիֆթն այս տարի ավելի վաղ հայտնվել էր Forbes-ի "100 ամենաաբարձր վարձատրվող հայտնիների" ցանկում:
2015-ի հունիսից 2016-ի հունիսն ընկած ժամանակահատվածում ամենաբարձր եկամուտ ունեցող երգչուհիների առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը`
Թեյլոր Սվիֆթ` $170 մլն,
Ադել` $80.5 մլն,
Մադոննա` $76.5 մլն,
Ռիհաննա` $75 մլն,
Բեյոնսե` $54 մլն,
Քեթի Փերի` $41 մլն,
Ջենիֆեր Լոպես` $39.5 մլն,
Բրիթնի Սփիրս` $30.5 մլն,
Շանիա Թվեյն` $27.5 մլն,
Սելին Դիոն` $27 մլն:



