Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարծում է, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը չի լուծի երկրի խնդիրները: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին նա հայտարերել է ուսանողների հետ հանդիպմանը։
«Նրանք, ովքեր ասում են, որ ԱՄՆ-ի հետ մերձեցումը կլուծի մեր խնդիրները, չարաչար սխալվում են։ Կարելի ներկայացնել տասնյակ փաստարկներ՝ ցույց տալու համար, որ նման դատողությունը սխալ է»,-ասել է Խամենեին և որպես օրինակ բերել ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի գծով պարտավորությունների չկատարումը:
«Դա միայն իմ կարծիքը չԷ, մեր բանակցողները (իրանական միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման շուրջ երկխոսության մասնակիցները) ամերիկացիներին համարում են ստախոսներ, որոնք չեն կատարում իրենց խոստումները»,-ընդգծել Է Խամենեին: