Փետրվարի 20-ին Գյումրու կենտրոնական` Բոշի կռուգ կոչվող մասուն, ռազբոռկա է կազմակերպվել թաղային հեղինակություններից մեկի` Ցմիի տղայի շրջապատի և Բոշի կռուգի տղաների միջև: Վեճի ժամանակ հնչել են կրակոցներ: Ակտիվ մասնակից է եղել Ցմիի տղան և նրա ընկերը` Պետիկը, ով շուրջ 6 ամիս փախուստի մեջ է գտնվել: Ոտքը քաղաք չդրած, գյումրեցիների վստահեցմամբ, սկսել է «Կռիվ-կռիվ» խաղալ: Ի դեպ, Ցմին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է: Հետաքրքիր է, ոստիկանությունը ընթացք կտա՞ այս միջադեպի բացահայտմանը, թե՞ կբավարարվի հերքումով:

Նյութը` «Գյումրին ես եմ» քաղաքացիական նախաձեռնության էջից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել