Մեկ ամիս առաջ նայեցի Արմենիա Պրեմիում ալիքի նոր եթերաշրջանի անոնսը, երբ նոր նախագծերից հատվածներ էին հրապարակել ու գրել էին, որ գուշակենք՝ ինչ է մեզ սպասվում, ու այդ ժամանակվանից այնքան ուրախ եմ, որ Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը կրկին եթեր է վերադառնում:
Կարգին Հայկոն եթեր է վերադառնում իր «Ազիզյաններ» սիթքոմով: Արդեն հասցրել եմ դիտել առաջին սերիան և վստահ կարող եմ ասել, որ Հայկոն իր բարձրության վրա է: Նրա հումորը և ամեն անգամ նոր կերպարով ներկայանալու կարողությունը քչերն ունեն: Այս սիթքոմում Հայկոն ընտանիքի հոր կերպարում է:


Ի տարբերություն մյուս սիթքոմների՝ մենք տեսնում ենք հասարակ ընտանիքի պատմություն, ամուսնու և կնոջ, հոր և երեխաների հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ժամանակակից սերնդի՝ ծնողների հետ շփման խնդիրները ներկայացվում են այնպիսի հումորով ու նուրբ հեգնանքով, որ հեռուստադիտողը կարող է միաժամանակ և՛ զվարճանալ, և՛ դասեր քաղել այդ ամենից:
Եվ որքան հասկացա, երեխաների դերակատարների համար սիթքոմը դեբյուտային է, ինչը ես միշտ կարևորել եմ: Շատ լավ է, որ այստեղ ևս սկսնակներին պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն է տրվել:
Դե ինչ, բարի ընթացք, անհամբեր սպասում եմ երկրորդ սերիային

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել