Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և խոստովանել, որ ոչ մի պատճառ չի կարող նշել, թե ինչու Ժոզե Մոուրինյուն կիսապաշտպանին չի ընդգրկում թիմի կազմում:
«Չգիտեմ`ինչ է պատահել Մխիթարյանին: Ինչ-որ մեկը գիտի՞: Նա առողջ է, մարզվում է, սակայն նրան չենք տեսնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաշապիկով: Թիմը «Բորուսիա»-ին նախորդ ամռանը վճարել է 26 մլն ֆունտ: Դա մեծ գումար է, այնպես որ՝ իրականում կցանկանայի տեսնել՝ ինչպես է նա ֆուտբոլ խաղում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=237739&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



