Flight Global-ի փոխանցմամբ՝ Չինաստանը Չժուհաեում բացված Airshow China-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է երկու նոր հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Wing Loong II ԱԹՍ-ն իրենից ներկայացնում է ավելի ստեղծված Wing Loong I ԱԹՍ-ի զարգացված տարբերակը։ Նրա թռիչքային զանգվածը մեծացվել է գրեթե քառակի՝ 1100 կիլոգրամից մինչև 4200 կիլոգրամի։

Մեքենան կարող է օդում մնալ մինչև 20 ժամ, ինչպես և նախորդ մոդելը։ Cloud Shadow ռեակտիվ ԱԹՍ-ը կշռում է 300 կիլոգրամ և կրում է մինչև 400 կիլոգրամ օգտակար բեռնվածություն։

Սարքի թռիչքի բարձրությունը հասնում է 14 կիլոմետր, իսկ առավելագույն արագությունը կազմում է 620 կմ/ժամ։ Այն կարող է օդում մնալ մինչև 6 ժամ։ Ռադիոալիքի կառավարման գործունեության հեռավորությունը կազմում է 290 կիլոմետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել