Tert.am-ը գրում է.

ՌԴ Պերմ քաղաքում կարանտին է սահմանվել հեպատիտ А-ով հիվանդանալու դեպքերի աճի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն` մեջբերելով «Ռոսպոտրեբնադզորի» տեղի վարչության կայքում հրապարակված հաղորդագրությունը: 

Այս տարվա 10 ամիսների ընթացքում քաղաքում վիրուսի տարածման 348 դեպք է գրանցվել: Գերատեսչության տվյալներով`100 000 մարդուն հեպատիտ А-ով վարակվելու 35.6 դեպք է բաժին ընկնում, որը 4 անգամ ավելի է, քան վերջին տարիներին գրանցված միջին ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել