Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է այն տվյալները, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնը նախապես ստացել է բանավեճերի ժամանակ հնչած հարցերը.
«Որքան սարսափելի է, որ խարդախաբարոն (Քլինթոնը) չի հայտնել, որ բանավեճերի հարցերը նախապես ստացել է Դոնի Բրազիլից։ Եթե ես արած լինեի դա, ապա դա կլիներ գլխավոր նորությունը»։
Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր էլեկտրոնային նամակներ, որոնք վկայել են, որ Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Դոնի Բրազիլից ստացել է հնարավոր հարցերի մասին հուշումներ։
Այդ տեղեկատվության հրապարակումից հետո Բրազիլին հեռացրել են CNN հեռուստաալիքից։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի նոյեմբերի 8-ին։