Սննդի մասին մտածելն օգնում է հաղթահարել միայնության ցավըLife.panorama.am-ը գրում է.

Սննդի մասին մտքերը դրական ազդեցություն են ունենում հոգեկանի վրա՝ հանդես գալով որպես հզոր հակադեպրեսանտներ։

Քաղցրավենիք, խմորեղեն, ճարպային սնունդ, շոկոլադ․ այս ամենը կարող են շատ վնասակար լինել առողջության համար, սակայն դրական ազդեցություն են ունենում հոգու վրա։

Հետազոտողները պարզել են, որ եթե մարդը մտածում է սիրելի կարկանդակի, էկլերի մասին, ապա արդեն իսկ այդ մտքերով դրականորեն ազդում է հոգեկանի վրա, որի միջոցով կարելի է հաղթահարել միայնության զգացումը։

Կարծիք կա, որ մարդիկ ընտրում են որոշակի մթերքներ, երբ առաջանում են դժվարություններ կյանքում։ Այդ մթերքները հիշեցնում են առավել լավ ժամանակների մասին՝ ներառյալ մանկությունն ու ընտանեկան տոները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել