Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցով գտնվում է Ռուսաստանում, հայտնել են թուրքական գլխավոր շտաբից երեքշաբթի, փոխանցում է РИА Новости-ն:
«Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարն այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով, որպեսզի քննարկվեն երկու երկրների միջև ռազմական հարցերը, տրվեն գնահատականներ տարածաշրջանային խնդիրներին, նաև՝ կարծիքներ և տեղեկություններ փոխանակվեն»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



