Tert.am-ը գրում է.

Մոսկվան արդեն ավելի քան երկու շաբաթ չի օգտագործում Օդատիեզերական ուժերը Հալեպ քաղաքում՝ գրոհայինների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է interfax.ru-ն:

«ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով մենք Հալեպում 16 օր է` չենք կիրառում ավիացիա»,- ասել է Պաշտպանության նախարարության ղեկավարը:


Շոյգուն նաև նշել է, որ սիրիական քաղաքում բացվել է ութ մարդասիրական միջանցք: Նախարարը հավելել է, որ ռուսական կողմն ամեն օր Հալեպ մարդասիրական օգնություն է մատակարարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել