Որբացած քոթոթին ռուսաստանցի այս ընտանիքը իր տուն է բերել 18 տարի առաջ: Այդ պահից նրանք բոլորը սկսեցին ապրել մեկ հարկի տակ: Վաղ տարիքում արջը կորցրել էր մորն ու դատապարտվել սոված մահվան: 3 ամսական քոթոթին գտել են անտառում, ինչից հետո նրան իրենց տուն է տարել Մոսկվայից Սվետլանա և Յուրի Պանտելեյենկո ամուսնական զույգը:

Եվ ահա, 18 տարեկան Ստեփանն ընտանիքի լիարժեք անդամ է ոչ միայն այն առումով, որ ամուսինները նրան սիրում ու փայփայում են: Ստեփանը տանտիրուհուն օգնում է կենցաղում, մաքրում է տունը, ջրում է բույսերը և հարազատների հետ հեռուստացույց է դիտում:

Ստեփանի օրական ճաշացանկը ներառում է 25 կգ ձուկ, բանջարեղեն և ձու: Ստեփանը շատ շփվող է և մարդկանց հետ երբեք ագրեսիա չի ցուցաբերում: Նա նաև պարբերաբար նկարահանվում է ֆիլմերում ու ֆոտոսեսիաներում, ընդ որում` դա անում է մեծ պատասխանատվությամբ ու ձգտումով:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել