Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպեց Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։


Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրեց ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել