Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական 7-րդ տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ՝ այս հանդիպումը կանցնի կառուցողական երկխոսության մթնորտում, օրակարգում տեղ կգտնեն տնտեսական եւ ֆինանսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր»,- ասվում է նամակում, որն ընթերցել է ՌԴ նախագահի միջտարածաշրջանային եւ օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը:
Համաժողովի ընթացքում կողմերը քննարկելու են ենթակառուցվածքային հեռանկարային նախագծեր, միջտարածաշրջանային ոլորտում տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև սահմանային և միջտարածաշրջանային համագործակցության հարցեր:



