Tert.am-ը գրում է.
Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմում գտնվող ենթադրյալ գերեզմանի ուսումնասիրման աշխատանքներով զբաղվող հնագետների թիմը հայտնել է, որ գերեզմանը ժամանակի ընթացքում չի վնասվել ու լավ վիճակում է պահպանվել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հնագետ Ֆրեդրիկ Հիբերտի խոսքով՝ տասնամյակներ շարունակ գիտնականներն ու պատմաբանները մտածել են այն հարցի շուրջ, թե արդյոք Քրիստոսի գերեզմանը ժամանակի ընթացքում որևէ փոփոխությունների չի ենթարկվել:
Այնուհանդերձ՝ Երուսաղեմի նախկին գլխավոր հնագետ Դան Բահաթը նկատել է, որ չի կարելի 100%-անոց վստահությամբ ասել, որ տվյալ վայրը Քրիստոսի գերեզմանոցն է: Միևնույն ժամանակ, մասնագետը հավելել է, որ չկա ուրիշ մեկ այլ վայր, որին կարելի է վերագրել Քրիստոսի գերեզմանոցը լինելու ենթադրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



