Ֆրանսիայի զինված ուժերը 2014 թվականի սեպտեմբերից կիրառել են ավելի քան 1700 ռումբ և հրթիռ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Անդրե Լանատան՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փակ լսումներին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«Դրանք ֆրանսիական զինված ուժերի պատմության մեջ ինտենսիվությամբ ու օպերատիվությամբ աննախադեպ հարվածներ են։ Ռեյդերն իրականացվել են միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում՝ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 12 մարտական ինքնաթիռների կողմից, որոնք տեղակայված են երկու բազաներում՝ Հորդանանում և ԱՄԷ-ում։ Սկզբում հարվածների համար կիրառվում էին Rafale և Mirage 2000 ինքնաթիռները, սակայն հետագայում կիրառվել են միայն Rafale-ները՝ մեծ թվով ռումբեր ու հրթիռներ կրելու հնարավորության հետ կապված»։

Ֆրանսիական ինքաթիռները գլխավորապես գործողություններ են իրականացրել իրաքյան տարածքում, մասնավորապես երկրի հյուսիսային մասում և Մոսուլի շրջանում։ Դրան է ուղղվել ռազմաօդային ուժերի ջանքերի 80 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել