Image resultOperativ.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ձևավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար: Այս մասին գրում է Интерфакс-ը:

«Անհրաժեշտ է ձևավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար: Պետք են նաև պրոֆիլային մասնագետներ»,- ասել է նա:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը կհակազդի միջէթնիկ կոնֆլիկտներ բորբոքելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել