Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Ժողովն ընթանում է «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո և քննարկելու է Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին և իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։

Միասնական Տերունական աղոթքից հետո ժողովականներին իր ուղերձը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց համատեղ ժողովի գումարման առիթով՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին` Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին:

««Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը հստակ ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանանք համատեղ այս ժողովին և միասնաբար խորհրդածենք այն խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում կայք հաստատած մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել