2017թ.-ի պետբյուջեով՝ կրթությանը, նախորդ տարվա համեմատ, 23.5 մլն դրամով քիչ գումար է հատկացվելAysor.am-ը գրում է.

2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը(առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 128,539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 տոկոսով պակաս քան 2016թ.:

Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի.

Հանրակրթության ոլորտին, որի գծով 2017 թ. նախատեսվել է 77,423.3 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 463.7 մլն դրամ կամ 0.6 տոկոս:

«Ներառական կրթություն» ծրագրին 2017 թ. նախատեսվել է 3,838.1 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 783.1 մլն դրամ կամ 25.6 տոկոս` պայմանավորված հիմնարկների թվի` 36-ով և երեխաների թվաքանակի` շուրջ 1.3 հազարով ավելացման հետ կապված ծախսերի աճով:

«Նախնական մասնագիտական(արհեստագործական) կրթություն» դասին 2017 թ. նախատեսվել է 2,584.0 մլն դրամ, որը 2016 թ. նկատմամբ նվազել է 43.1 մլն դրամով կամ 1.6 տոկոսով:

«Միջին մասնագիտական կրթություն» դասին 2017 թ. նախատեսվել է 8,430.8 մլն դրամ, որը 2016 թ. նկատմամբ աճել է 639.3 մլն դրամով կամ 8.2 տոկոսով:

Բարձրագույն կրթության գծով 2017 թ. նախատեսվել է 11,951.2 մլն դրամ, որը 2016 թ. նկատմամբ նվազել է 282.6 մլն դրամով կամ 2.3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել