Life.panorama.am-ը գրում է.

Եվ կրկին արքայազն Հարիին վերագրում են հերթական սիրավեպը։ Արևմտյան զլմ-ները նշում են, որ բրիտանացի արքայազնը հանդիպում է «Ֆորս-մաժոր» սերիալի աստղ Մեգան Մարքլի հետ։
Ըստ զլմ-ների, 32-ամյա Հարին և 35-ամյա Մեգանը ծանոթացել են այս տարվա մայիս ամսին Invictus Games խաղերի շնորհանդեսի ժամանակ։ Իսկ արդեն ամռանը Մարքլը ժամանել էր Լոնդոն, ինչի լուսանկարները կարելի է գտնել նրա Instagram-յան էջում։
Հարիի և Մեգանի մոտ, կարծես, ամեն ինչ լուրջ է։ Աղբյուրները նշում են, որ արքայազնը երջանիկ է, ինչպես երբեք։
«Նա տարված է նրանով։ Նա այսպես երջանիկ չէր եղել արդեն մի քանի տարի։ Նրանք շփվում են ամեն շաբաթ և ուղղակի վայելում միմյանց ներկայությունը։ Վստահորեն կարելի է ասել, որ նրանց միջև որոշակի ձգողականություն կա»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



