Lurer.com-ը գրում է.

Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղային 2-3 ամիս:

Կիսապաշտպանը վիրահատել է ուսը: Վիրահատությունը հաջող է անցել: Օզբիլիսը ուսը վնասել էր թիմի վերջին մարզման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Չեռնոգորիայի ընտրանուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել