Henrikh-Mkhitaryan-ArsenalAraratnews.am-ը գրում է.

Հենրիխ Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հավատալով, որ այնտեղ նա ավելի շատ կմասնակցի հանդիպումներին. գրում է The Daily Mail-ը:

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ շատ մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն:

Ըստ պարբերականի տեղեկության՝ 27-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է ունեցել «Արսենալի» հետ, սակայն հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար 7 միլիոն ֆունտ ավել է առաջարկել: Ընթացիկ մրցաշրջանում Ժոզե Մուորինյոյի գլխավորած թիմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման՝ խաղադաշտում միջինն անցկացնելով 27 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել