Հարգելի՛ գործընկեր Խաչիկ, եթե Դուք անձամբ չգիտեք, թե այս հարցը, օրինակ, Իսպանիայում կամ Իտալիայում ինչպես է, ապա դա շատ վատ է, իսկ եթե գիտեք, հասկանում եք, որ այնպես չէ, ինչպես Հայաստանում է, բայց ասում եք, որ մենք չգիտենք, դա ուղղակի սարսափելի է, քանի որ Դուք, փաստորեն, հասկանալով եք ապատեղեկատվություն տարածում: Իսկ Իսպանիայում և Իտալիայում, ինչպես նաև Անգլիայում, եթե հավաքականի մարզիչների ԳՈՐԾԵՐԻՆ ԽԱՌՆՎԵՆ ֆեդերացիաների նախագահները, ապա մարզիչներն ուղղակի հրաժարական կտան... Նախադեպեր կան:
Մի խոսքով՝ ֆուտբոլ ենք ուզում, հա՛, պարո՛ն Հայրապետյան, երբ երկրպագուները ֆուտբոլ են ուզում, դա չի նշանակում, որ տղաները հոկեյ են խաղում, դա նշանակում է, որ այն ֆուտբոլը, որը նրանք են խաղում, իրականում ֆուտբոլ չէ, հոկեյ էլ չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1284250094948145?notif_t=close_friend_activity¬if_id=1477896673338826
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել