168.am-ը գրում է.
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, 50 միամանդատ շրջաններում, ընտրողների մասնակցության հայտը կազմել է 37.5 տոկոս։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Աննա Միքելաձեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Բոլոր ընտրատեղամասերը ժամանակին փակվել են։ Ակտիվությունը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կազմել է 37.5 տոկոս կամ ավելի քան 929 265 մարդ»,- ասել է Միքելաձեն երեկ երեկոյան հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
Երկրորդ փուլում գրանցվել էր ավելի քան 2.4 մլն մարդ, որոնք պետք է ընտրություն կատարեին 50 շրջանների 2229 ընտրատեղամասերում:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցության հայտը կազմել էր 51.63%:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/31/709300.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



