Հիսուս ասում է.
-Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով: Ես եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Աստծու ծրագիրն է այս, որ բոլոր ազգերն էլ Ավետարանի միջոցով ժառանգակից լինեն Աստծու ժողովրդին, դառնան նույն մարմնի անդամ և բաժնեկից այն խոստմանը, որ Աստված իրագործեց Հիսուս Քրիստոսով:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 3:6)