Lurer.com-ը գրում է.
Մոլդովայում նախագահական ընտրությունները կայացած են համարվում, mասնակցությունն անցել է անհրաժեշտ 33,3% շեմից, վկայում են Մոլդովայի ԿԸՀ կայքի տվյալները։
Մոլդովայում հոկտեմբերի 30-ին տեղի են ունենում երկրի նախագահի ուղղակի ընտրություններ։ ԿԸՀ կայքում նշվել է, որ մասնակցությունը կազմել է 33,3% կամ 955 հազար 823 մարդ։
Ավելի վաղ ԿԸՀ ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ «քաղաքացիները բավական ակտիվ են քվեարկում նախագահի ընտրություններին»։ 2014թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, երբմասնակցությունը երեք ժամվա ընթացքում կազմել էր 5%, ներկայիս ընտրությունների նույն ժամանակամիջոցում ցուցանիշը երեք անգամ մեծ էր։
Նախագահի պաշտոնին հավակնում է 9 փեկնածու։ Հիմնական պայքարը կընթանա Ռուսաստանի հետ մերձեցման և եվրոինտեգրման կողմնակիցների միջև։



