Հայաստանի քաղաքացու կյանքը վտանգված է Իրանի Իսլամական Հանրապետությունում
Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` ԱԳՆ, Իրանում ՀՀ դեսպանատուն, Մարդու իրավունքների պաշտպանին: Մի քանի օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում հյուրընկալության նպատակով այցելած ՀՀ քաղաքացի Սուսաննա Երվանդի Պետրոսյանի առողջական վիճակը վատթարանում է, և նրան տեղափոխում են հիվանդանոց, ապա` վիրահատում:
Վիրահատությունից հետո դեռևս տիկին Սուսաննան գտնվում է հիվանդանոցում, և միացված են արհեստական շնչառական ապարատներ: Հիվանդանոցի բժիշկները հիվանդի բարեկամին տեղեկացրել են, որ պետք է վճարեն 5.000 դոլարին համարժեք գումար, որպեսզի կարողանան հետագայում բուժել, հակառակ դեպքում ստիպված կլինեն դադարեցնելու բոլոր բժշկական միջամտությունները, որի արդյունքում տիկին Սուսաննան մեկ օր էլ չի ապրի: Հիվանդանոցի տնօրինությունը հարազատներին այլ ելք չի թողնում՝ կամ պետք է վճարել, կամ էլ պետք է տանեն իրենց հիվանդին, ում վիճակը ծանր է:
Սուսաննան անապահով ընտանիքի անդամ է, ունի մեկ որդի:
Ես` հանդիսանալով Միացյալ Երիտասարդական Լիգայի ղեկավար, կոչ եմ անում լուծել մեր հայրենակցի վերադարձի խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել