Երգչուհի Մրայա Քերին դրամական փոխհատուցում է պահանջում իր նախկին փեսացու Ջեյմս Փեքերից, որից երգչուհու բաժանության մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Մրայան կարծում է, որ բիզնեսմենը պետք է իրեն 50 մլն դոլար վճարի: Իր պահանջը Քերին բացատրում է նրանով, որ Փեքերի պատճառով ինքը Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, բացի դրանից՝ բիզնեսմենը երգչուհուն որոշակի ֆինանսական խոստումներ է տվել: Քերին կարծում է, որ դրամական փոխհատուցման է արժանի նաև Հունաստանում Փեքերի սարսափելի արարքի պատճառով, որը խիստ վիրավորել է Քերիին և ինքը ստիպված է եղել չեղարկել իր համերգների մի մասը:
Աղբյուրները նշում են, որ Փեքերը հոգեպես անհավասարակշիռ է, ինչն իր վրա Մրայան ևս զգացել է:
Մրայա Քերիի պահանջների մասին մեկնաբանություն Ջեյմս Փեքերից առայժմ չի ստացվել:



