Սիրիական բանակը և աշխարհազորայինները հետ են մղում գրոհայինների հարձակումները Ասադի անվան ակադեմիայի և Ազ-Զահրա թաղամասի վրա: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են քաղաքի աշխարհազորայինները:

«Գրոհայիններն այսօր նորից անցել են հարձակման, այս անգամ՝ ակադեմիայի շրջանում և Ազ-Զահրա թաղամասում: Դաժան մարտեր են ընթանում ողջ օրը՝ առանց դադարի»,- ասել է գործակալության զրուցակիցը: Գրոհայինների հարձակումը Ազ-Զահրա թաղամասում ուղեկցվել է ականապատ զրահատեխնիկայի և մահապարտների պայթեցմամբ:

Հարավ-արևմուտքում զինյալները փորձում են ռազմական ակադեմիայի տարածքի գրոհ սկսել: Ահաբեկիչներն ինտենսիվ կերպով գնդակոծում են կառավարական զորքերի դիրքերը:

Աշխարհազորայինների տեղեկությամբ՝ Հալեպի հյուսիսարևմտյան Կաստելո մայրուղու շրջանում ևս գրոհայինների հարձակման հավանականություն կա: Կարող է վտանգվել քաղաքի մատակարարման հյուսիսային ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել