Pastinfo.am-ը գրում է.

Մայրաքաղաքում գրանցվել է հերթական նորածնային մահվան դեպքը. փոքրիկը մահացել է ծնվելուց 17 օր անց:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ արական սեռի երեխան ծնվել է Արմենիա բժշկական կենտրնում՝ հոկտեմբերի 11-ին և նույն օրը տեղափոխվել Սուրբ Աստվածամայր, քանի որ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, սակայն դժբախտաբար նախօրեին փոքրիկը մահացել է:

Երեխայի ծնողները գտնում են, որ բժիշկների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն է ցուցաբերվել, ինչի հետևանքով էլ երեխան մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել